ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ Ռուսաստանի դերն այլընտրանք չունի. ՌԴ ԱԳՆ

ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ Ռուսաստանի դերն այլընտրանք չունի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ Ռուսաստանի դերն այլընտրանք չունի. այդ մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացը: Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայիս խնդիրն է օգնել երկու երկրներին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության ուղիներ գտնել։

«Հենց Ռուսաստանի հովանու ներքո, նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ստեղծվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հիմքերը»,- ընդգծել է փոխարտգործնախարարը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցերի ողջ շրջանակում։ Գալուզինը հավելել է, որ ռուսական կողմն ունի ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման համար անհրաժեշտ նյութեր։

Դիվանագետը հույս է հայտնել, որ արտաքին խաղացողներին ներգրավելու փոխարեն Հայաստանը կվերադառնա եռակողմ կարգավորման: Նա նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկխոսության հարթակ տրամադրել։