Ֆրանսիայում ցուցարարները հարձակվել են Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետի տան վրա (տեսանյութ, լուսանկարներ)

Ֆրանսիայում ցուցարարները հարձակվել են Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետի տան վրա (տեսանյութ, լուսանկարներ)

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ցուցարարները հարձակվել են Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետի Վենսան Ժանբրյունի տան վրա. գրում է France24-ը:

«Մարդիկ իրենց մեքենայով հարվածել են իմ բնակարանին՝ նախքան այն վառելը, որպեսզի այրեն իմ տունը, որտեղ կինս և երկու մանկահասակ երեխաներս քնած էին: Երեխաներին պաշտպանելու և հարձակվողներից փախչելիս կինս և երեխաներիցս մեկը վիրավորվել են»,- գրել է քաղաքապետը։

Հարձակման պահին քաղաքապետը եղել քաղաքապետարանի իր աշխատավայրում։

Հաղորդվում է, որ անկարգությունները տարածվել են նաև Շվեյցարիա և Բելգիա։

Տեսանյութ, լուսանկարներ