Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո անսպասելի հայտարարություն է արել

Վլադիմիր Զելենսկին «X» սոցիալական ցանցում ափսոսանք է հայտնել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ վիճաբանության համար, բայց այդպես էլ ներողություն չի խնդրել։
«Ուրբաթ օրը մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես պետք է լիներ, ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցավ, ժամանակն է ամեն ինչ շտկելու»,- գրել է նա։
Կիևի ռեժիմի ղեկավարը հայտարարել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները՝ հակամարտությունը կարգավորելու համար։
Երեկ երեկոյան Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է խաղաղ բանակցություններին: