Հերքվել է ևս մեկ տեղեկություն, որը վերաբերում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնագրին

ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը հերքել է ևս մեկ տեղեկություն, որը վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնագրին։
«WSJ»-ի տեղեկությունը, թե Թրամփը աջակցում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրին, որով Ռուսաստանին կմնան նոր շրջաններ, չի համապատասխանում իրականությանը, ասել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը հերքել էր տեղեկությունը, թե Թրամփի եւ Պուտինի միջեւ հեռախոսազրույց է եղել ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո։