Երեկ հերթական անգամ հստակ սահման է գծվել պատերազմի և խաղաղության կողմերի միջև․ Վրաստանի վարչապետ

Երեկ հերթական անգամ հստակ գիծ գծվեց պատերազմի և խաղաղության կողմերի միջև. ևս մեկ անգամ հաստատվեց, որ մենք երեք տարի պնդում ենք, որ ԱՄՆ-ը և համաշխարհային պատերազմի կուսակցությունը երկու տարբեր սուբյեկտներ են, այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկվա հանդիպումը։
Նրա խոսքով՝ երեկ հերթական անգամ սահման է գծվել խաղաղություն ցանկացող ու ուկրաինացիների ճակատագրով անհանգստացած ուժերի ու մինչեւ վերջին ուկրաինացի կռվել ցանկացող ուժերի միջեւ։
«Երեկ հերթական անգամ հստակ սահման է գծվել պատերազմի և խաղաղության կողմերի միջև։ Նկատի ունեմ ոչ այնքան բուն Թրամփի և Զելենսկու հակասությունը, որքան այս հակասություններին հաջորդած արձագանքը։ Նախագահ Թրամփը և նրա խաղաղության ջանքերը հերթով դատապարտվել են այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են արյունալի պատերազմի թույլտվության և Ուկրաինան ու հազարավոր ուկրաինացիների կյանքը սառնասրտորեն զոհաբերելու համար»,- ի թիվս այլնի՝ նշել է Կոբախիձեն: