Կրասնոդարի երկրամասի (ՌԴ) ռազմական օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Կրասնոդարի երկրամասի (ՌԴ) ռազմական օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել։
Ձագարի չափը մոտ 10 մետր տրամագծով է և մոտ 4 մետր խորությամբ։
Շրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատիևը հայտնել է, որ Պրիմորսկո-Ախտարսկի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, միջադեպի պատճառները հետաքննվում են։
Նախնական տվյալներով՝ տներ և ենթակառուցվածքային օբյեկտներ չեն տուժել։
Տեսանյութը՝ այստեղ