Փաշինյանի տարօրինակ տրամաբանությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս հաստատել է, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար։
«Իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում», - նշել է նա։
Պատգամավորը հերքել է տեղեկությունները, թե Ռուսաստանը մերժել է իր ագրեմանը։
Այսպիսով, Փաշինյանը մտադիր է կատարել հերթական տարօրինակ կադրային նշանակումը՝ հակադրվելով թե' իր հրապարակած սկզբունքներին և թե' քաղաքական տրամաբանությանը:
Հերթական անգամ Հայաստանի համար խիստ կարևոր երկրում Փաշինյանը դեսպան է նշանակում ոչ կադրային դիվանագետի, այս դեպքում՝ նաև բիզնեսմենի, ինչն ամենևին էլ լավ ազդակ չէ հյուրընկալ երկրին:
Երկրորդ, Գուրգեն Արսենյանը գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում աչքի է ընկնում Ռուսաստանին ուղղված քննադատությունով, չի թաքցնում իր հակակրանքն այդ երկրի հանդեպ:
Հենց այս պատճառով նրա թեկնածությունը, մեղմ ասած, բարեհաճությամբ չի ընդունվելու Մոսկվայում, եթե նույնիսկ Ռուսաստանը չմերժի նրա ագրեմանը:
Բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը ձգտում է հաղթահարել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, թե՞ ճիշտ հակառակ մտադրությունն ունի:
Վահրամ Բագրատյան