Շախմատիստ Մագնուս Կառլսենին ջինսե տաբատի համար հեռացրել են․ մանրամասներ

Մագնուս Կառլսենին հեռացրել են Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 9-րդ տուրից։
Որպես պատճառ նշվել է այն, որ նա ներկայացել է ջինսե տաբատով։
Կազմակերպիչները տուգանել են գրոսմայստերին 200 դոլարով ու պահանջել փոխել հագուստը։ Կառլսենը հրաժարվել է և հեռացել։