Ամենաշատը մենք ենք ուզում՝ այդ ճանապարհները բացվեն․ դիմադրում են․ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խընդոտներ պետք է հաղթահարվեն ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններy զարգացնելու, ավելի խորացնելու համար։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ թեմաներ կան, որոնք շարունակում են մնալ բանակցությունների սեղանին և դրանցից մեկը միասնական գազի շուկայի ձևավորման մասին է, որի ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել։
«Բայց կան նրբություններ, որոնք կարիք ունեն հասcեագրման և լուծման։ Մեր ընկալումն այն է, որ պետք է շարունակենք քննարկումները մինչև այդ հարցերի լուծումը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ Փաշինյանը նշեց՝ ԵԱՏՄ-ին կապող ցամաքային մեկ օղակ ունենք՝ Վերին Լարսի ճանապարհն է՝ իր բոլոր հայտնի խնդիրներով։
«Էնպիսի տպավորություն է, թե բոլորն ուզում են, որ ճանապարհները բացվեն, մենք՝ դիմադրում ենք: Հակառակը՝ ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, մնացածը դիմադրում են»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում