Փակվել է Շուշիի շրջանում գտնվող ռուսական մեկ դիտակետ

Փակվել է Շուշիի շրջանում գտնվող ռուսական մեկ դիտակետ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող մեկ դիտակետ։