Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատվեցին կալանքից

«Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակներ, «Իմնեմնիմի»-ի գործով մեղադրյալներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատվեցին կալանքից։
Դատարանի որոշմամբ՝ նրանց համար խափանման միջոց ընտրվեց վարչական հսկողությունը։
Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Սամսոնյանն ու Սաղաթելյանն ազատությունից զրկվել են պոդկաստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։