Paramount Pictures-ը թողարկել է «Գլադիատոր 2» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Paramount Pictures-ը թողարկել է «Գլադիատոր 2» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Paramount Pictures-ը թողարկել է «Գլադիատոր 2» ֆիլմի թրեյլերը։

Ֆիլմի գլխավոր դերերում են՝ Ջոզեֆ Քուինը, Քոնի Նիլսենը, Փոլ Մեսկալը, Պեդրո Պասկալը

Գլադիատորի դեպքերից ավելի քան երկու տասնամյակ անց (2000 թ.) Լուցիոսը՝ Հռոմի նախկին կայսր Մարկոս Ավրելիոսի թոռն ու Լուցիլլայի որդին, ապրում է իր կնոջ և երեխայի հետ Նումիդիայում։ Հռոմեացի զինվորները զորավար Մարկոս Ակացիոսի գլխավորությամբ ներխուժում ու Լուցիոսին ստրկություն պարտադրում։ Ոգեշնչված Մաքսիմուսի պատմությունից՝ Լուցիոսը որոշում է կռվել որպես գլադիատոր՝ ընդդիմանալով երիտասարդ կայսրեր Կարակալլայի և Գետայի իշխանությանը:

«Գլադիատոր 2»-ի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 15-ին (Միացյալ Թագավորություն) ու 22-ին (Միացյալ Նահանգներ)։

Տեսանյութն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub