Apple-ը մտադիր է կրճատել նոր աշխատակիցների ընդունումը հնարավոր ճգնաժամի պատճառով. Bloomberg

Apple-ը մտադիր է կրճատել նոր աշխատակիցների ընդունումը հնարավոր ճգնաժամի պատճառով. Bloomberg

Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի կրճատել նոր աշխատակիցների ընդունումը հնարավոր տնտեսական ճգնաժամի պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը նաև մտադիր է նվազեցնել 2023թ-ի աշխատավարձերի ծախսերը: Սակայն այս որոշումը կազդի միայն որոշ գերատեսչությունների վրա:

Ավելի վաղ Apple-ը խզել է խորհրդատվական պայմանագիրը ամերիկյան ընկերության դիզայնի բաժնի նախկին ղեկավար Ջոնաթան Այվի հետ։