Հայաստանում կարգելվի ռուսական «ՄԻՌ» քարտերի գործունեությունը

Հայաստանում կարգելվի ռուսական «ՄԻՌ» քարտերի գործունեությունը

Ռուսական «ՄԻՌ» քարտատեսակի գործունեությունը Հայաստանում կարգելվի։ Այս մասին MediaHub-ին հայտնում են տուրիստական ոլորտի մեր աղբյուրները։ Մասնավորապես, մեզ ասացին՝ մարտ ամսից կսահմանափակվի, իսկ ապրիլից առհասարակ կարգելվի քարտի գործունեությունը Հայաստանի տարածքում։

Նկատենք, որ առանց այդ էլ արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուս տուրիստները բազմաթիվ բարդությունների առջև են կանգնում, և «ՄԻՌ» քարտն էր, որ հնարավորություն էր տալիս նրանց Հայաստանում գոնե ազատորեն անկանխիկ գործարքներ կատարել, ու հիմա դա էլ են արգելում։ 

Ըստ տեղեկության՝ «ՄԻՌ» քարտի արգելումը պայմանավորված է նրանով, որ փետրվարի 23-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ազգային վճարային քարտերի համակարգի՝ «ՄԻՌ» օպերատորի նկատմամբ։

Mediahub-ն այս թեմայով նաև հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ՝ հետաքրքրվելով ինչպես այս որոշման, այնպես էլ դրա տնտեսական հետևանքների մասին։ Պատասխանն ստանալուն պես՝ կհրապարակենք։

Վահե Մակարյան