Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին

Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին

Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախում վառելիքի պահեստում արձանագրված պայթյունի մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»․

«Մենք ցավով ընդունեցինք այն լուրը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով և խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Մենք հորդորում ենք ապահովել շաունակաբար հումանիտար մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների:
 

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ընթացող ճգնաժամից տուժածներին, երբ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան։ [USAID] Ադմինիստրատոր [Սամանթա] Փաուերը գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապահովել ապաստան և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները, վերմակները և հագուստը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար։

2020 թվականից ի վեր մենք աջակցել ենք Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության և տարհանման տրամադրմանը, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման հարցում»։