Սլովենիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Սլովենիայում կիրակի մեկնարկել է քվեարկությունը խորհրդարանական ընտրություններում, որոնք, ինչպես ակնկալվում է, կանցնեն վարչապետ Յանեզ Յանշայի իշխող աջակենտրոն պոպուլիստական կուսակցության եւ ընդդիմադիր «կանաչ» լիբերալների միջեւ լարված պայքարում, փոխանցում է Associated Press-ը:
Մոտ 1,7 մլն ընտրող ընտրություն է անելու բազմաթիվ կուսակցություններից, որոնք հավակնում են մանդատ ստանալ 90 տեղ ունեցող օրենսդիր մարմնում: Իշխող պահպանողական Սլովենական դեմոկրատական կուսակցությունը եւ վերջերս ստեղծված Հանուն ազատության շարժումն առաջատարներն են՝ ըստ հարցումների:
Սակայն հարցումները ցույց են տալիս, որ բացահայտ հաղթող ընտրություններում չի լինելու, եւ քվեարկությունից հետո ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն կազմավորել, որը կազմված կլինի առնվազն 3-4 կուսկացությունից: