Գերմանիան հրաժարվել Է Ուկրաինային 100 միավոր Marder տեսակի ՀՄՄ -ներ մատակարարել

Գերմանիան հրաժարվել Է Ուկրաինային 100 միավոր Marder տեսակի ՀՄՄ -ներ մատակարարել

Welt պարբերականը, վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության աղբյուրներին և նամակին, գրում է, որ Գերմանիան հրաժարվել է Կիևին Marder տիպի 100 միավոր ՀՄՄ-ներ (Հետեւակի մարտական մեքենա) մատակարարել՝ ի պատասխան Կիևի հարցման, որն ստացվել է անցյալ շաբաթ:

Պարբերականի տվյալներով՝ անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նամակ է հղել Գերմանիայի պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով փոխանցել Marder տեսակի 100 զրահամեքենա եւ այլ ծանր սպառազինություններ: Կիեւի աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում մերժել է այդ խնդրանքը:

Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունը պարբերականին հաստատել է հարցման առկայությունը։ «Մեր բոլոր Marder ՀՄՄ - ները կապված են ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ, այդ դեպքում դիրքերից դրանց դուրսբերման հարցը պետք է լուծվեր ՆԱՏՕ-ի շրջանակներում», - հայտնել է նախարարությունը, նաեւ նշելով, որ պաշտպանական արտադրանքի փոխանցման հարցերը լուծվում են ոչ թե պաշտպանության նախարարի, այլ ընդհանուր առմամբ դաշնային կառավարության կողմից: