Պարեկները տուգանել են ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին

Պարեկները տուգանել են ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին

MediaHub-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները տուգանել են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին։ 

Ըստ աղբյուրի, պատգամավորը Նորատուսից Երեւան վերադառնալիս, 11-30 կմ/ժ-ով գերազանցել է ճանապարհային երթեւեկությամբ սահմանված արագությունը։ Սեւանի պարեկները,  նկատելով «օրինազանց վարորդին», կանգնեցրել են ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել։ Վարչական տույժի չափը կազմել է 20 հազար դրամ, հանվել է 2 տուգանային միավոր։  

Ուշագրավ է, որ պարեկներին չի կաշկանդել Գրիգորյանի պատգամավոր, այն էլ իշխանական պատգամավոր լինելու հանգամանքը։ 

Լիա Սարգսյան