Խաչատուր Սուքիասյանի աչքը հին շենքերի վրա՞ է
Տարածաշրջանը սեյսմիկ ակտիվ վիճակում է. ՀՀ-ում այն շենքերը, որոնք Խորհրդային Միության ժամանակ են կառուցվել և դրանց օգտագործման ժամկետը լրանում է, արդյոք ունե՞նք սրանց ուղղված ծրագրեր, կազմակերպություն, որ հին շենքերը փոխարինենք նորերով։
Այս մասին այսօր Աժ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գործադիրին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Հարցին պատասխանեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ ննախկինում կառուցված շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրություններն իրար որոշակի չեն համընկնում։
«Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ երկրաշարժի հիմնական ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել, և մեր շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով: Բայց Սպիտակի դեպքերը ցույց տվեցին, որ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել և շատ շենքեր այդ ստանդարտների հետ անհամապատասխանություններ ունեն»,-ասաց նա։
Սանոսյանը նշեց, որ այս ուղղությամբ իրավական գործընթացներ, փոփոխություններ կան։
Մանրամասները՝ տեսանյթում: