Երիկամային հիվանդության 3 վաղ ախտանիշ

Հաճախ երիկամների հիվանդությունները զարգանում են առանց ախտանիշների, հատկապես սկզբում։ Իսկ երբեմն լինում են ախտանշաններ, բայց մարդիկ պարզապես ուշադրություն չեն դարձնում դրանց, ինչի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հայտնաբերվում է բավականին խորացված փուլում։ Ահա մի քանի ախտանիշ, որոնք կարող են վկայել վաղ փուլերում երիկամների հետ կապված խնդիրների մասին.
Դիաստոլիկ (ցածր) ճնշման փոփոխություններ
Դիաստոլիկ (այսպես կոչված «ստորին») ճնշման փոփոխությունները կարող են վկայել երիկամների արյան անոթների աշխատանքի վատթարացման մասին. օրինակ, դիաստոլիկ ճնշման զգալի աճը կարող է վկայել երիկամային հիպերտոնիայի զարգացման մասին:
Անեմիայի ախտանիշները
Երիկամների հիվանդության դեպքում երբեմն ի հայտ են գալիս սակավարյունության ախտանիշեր՝ ցնցումներ, հաճախակի դող, հոգնածություն, շնչահեղձություն, անքնություն, թուլություն և այլն։ Անեմիան ինքնին կարող է նաև վկայել երիկամների հիվանդության զարգացման մասին, քանի որ երիկամների հետ կապված խնդիրները դանդաղեցնում են էրիտրոպոետին հորմոնի արտադրությունը, որը խթանում է ոսկրածուծում կարմիր արյան բջիջների արտադրությունը։
Մաշկի վիճակի վատթարացում
Մաշկի վատթարացումը ևս մեկ ախտանիշ է, որը կարող է վկայել երիկամների խնդիրների մասին: Եթե ձեր մաշկը չափազանց չորացել է, եթե հաճախակի եք քորում, դա կարող է լինել մարմնում ֆոսֆորի ավելցուկի կամ նյութափոխանակության արտադրանքներից թունավորվելու հետևանք: Եթե այս ախտանիշներն ի հայտ գան, լավ կլինի դիմել ոչ միայն մաշկաբանին, այլև նեֆրոլոգին: