Ինչը խափանեց իշխանության ծրագրած շոուն․ «Հրապարակ»

Ինչը խափանեց իշխանության ծրագրած շոուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն երեկ արտահերթ նիստում պաշտոնից զրկեց ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին։ Նիստը սկսվելուն պես խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիա սկսվեց, հաշված րոպեների ընթացքում ոստիկանական մեծաթիվ զորքեր բերվեցին։

«Հրապարակ»- ի տեղեկություններով, խորհրդարանի մատույցներում լարված իրավիճակով էր պայմանավորված, որ ընդդիմադիրների հարցը լուծվեց հապճեպ՝ մեկ ժամում։ ՔՊ-ական երկու պատգամավոր ներկայացրին նախագծի հիմնավորումները, եւ որեւէ մեկը որեւէ հարց չտվեց, ելույթ չունեցավ։ Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն եւ դժբախտ մթնոլորտում, առանց ներկայացումների՝ կարծես թաղում լիներ։ Մինչդեռ, որոշ տեղեկություններով, նախնական սցենարով՝ իշխանականները պետք է շոու սարքեին ու «կատոկեին» ընդդիմությանը։ Հարցին՝ վախեցաք բողոքի ալիքի՞ց, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հեգնել է․ «Տասը մարդո՞ւց»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։