Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել ԼՂ- ից տեղահանված հայերին․ ԵԽ նախագահ

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան թվիթերում(X) անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը․
«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վարչապետին։ Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, համագործակցության ամրապնդմանը»,- գրել է Մեցոլան։