Բամբասանքներ մեկնաբանել չեմ ուզում․ Փոստանջյան

Մամուլը գրել էր, թե Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները լարված են։ Ըստ մամուլի՝ Անդրանիկ Թևանյանը «Հայաստան դաշինքի» առաջին նիստից հետո հայտարարել է, որ իրենց թիմը պետք է միանա Հայկ Մարությանին, որին էլ Փոստանջյանը սուր է արձագանքել։
MediaHub-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման միջադեպ է եղել ավագանու ընտրություններից հետո, Փոստանջյանը պատասխանեց․ «Բամբասանքներ մեկնաբանել չեմ ուզում»։
Ճշտող հարցին՝ Թևանյանի և վերջինիս միջև որևէ տարաձայնությո՞ւն չկա, Փոտանջյանը հստակ պատասխան չտվեց։ «Հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում»։
Նշենք, որ «Հայաստան դաշինքը» ավագանու միայն մեկ նիստի է մասնակցել, որը երկու օր տևեց։ Առաջին օրը թեժ էր անցել, միմյանց վիրավորելով, հայհոյելով ու հարվածելով։
Լիաննա Թորոսյան