Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը Սեդա Սաֆարյանի գործով միջնորդություն ներկայացրին ԱԺ
Քիչ առաջ փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդություն ներկայացրին ԱԺ նախագահին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին։
Փաստաբանները փաստերով ներկայացրել են, թե ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն ինչ առերևույթ խախտումներ է թույլ տվել։
Դրանցից ամենակարևորն, ըստ փաստաբանների, Սահմանադրությամբ ամրագրված՝ անհամատեղելիության պահանջի խախտումն է։ Այսինքն՝ Սաֆարյանը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել։
Մանրամասները՝ տեսանյութում։