Մարդկությունն ունի երեք տարի

ՄԱԿ-ի տվյալներով՝ մարդկությունը երեք տարի ունի գլոբալ տաքացումը կանգնեցնելու համար։ Իսկ հետո արտանետումների կիսով չափ կրճատումը միանգամայն իրատեսական է:
2019 թվականին մարդիկ մոլորակին 59 միլիարդ տոննա ածխաթթու գազ են «տվել»: Արտանետումները 43 տոկոսով նվազեցնելու համար արդեն ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ տասը տարի։ Դա կօգնի պահպանել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճանից ոչ ավել։ Ընդ որում, ածխածնի արտանետումները նվազեցնելու միջոցներն էժան են կամ ամբողջովին անվճար, հայտնում է Phys.org-ը:
Առաջին հերթին, բոլոր երկրների կառավարությունները պետք է արեւային եւ քամու էներգիայի անցնեն, կրճատեն անտառահատումները եւ զբաղվեն «Երկրի թոքերի» վերականգնմամբ։
Ընդ որում, արեւային եւ քամու էներգիան ամենաէժան եւ մատչելի միջոցներից մեկն է։ 2010-ից 2019 թվականներին արեւային էներգիայի տեխնոլոգիաների տեսակարար արժեքը նվազել է 85 տոկոսով, իսկ քամու էներգիայինը՝ 55 տոկոսով:
Այլընտրանքային աղբյուրների այլ տեսակները, ինչպիսիք են միջուկայինը եւ հիդրոէլեկտրաէներգիան, ավելի ցածր ներուժ եւ ավելի բարձր արժեք ունեն:
Անտառահատումների եւ արոտավայրերի ոչնչացման սահմանափակումը կնվազեցնի արտանետումները 3-ից 8 միլիարդ տոննայով: Կայուն սննդակարգի անցումը եւ սննդամթերքի թափոնների կրճատումը կնվազեցնեն արտանետումները եւս 2 միլիարդ տոննայով: Տրանսպորտում հնարավորություններ շատ չեն, այնուամենայնիվ, էներգիայի ածխածնային աղբյուրներն օգտակար կլինեն նաեւ այս ոլորտում։