Մահացել է «Վայրի վարդ» հեռուստանովելի հայտնի դերասանուհին

Մահացել է «Վայրի վարդ» հեռուստանովելի հայտնի դերասանուհին

76 տարեկանում կյանքից հեռացել է մեքսիկացի դերասանուհի Ռենատա Ֆլորեսը։ Նա ծնվել է 1949 թվականի օգոստոսի 28-ին Մեխիկոյում։ 

Նա դերասանությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից։ 

Նա խաղացել է մի շարք ֆիլմերում, որոնք դարձել են սենսացիոն և խորհրդանշական: 1987 թվականին դերասանուհին խաղացել է «Վայրի վարդ» հեռուստանովելում, որում նա կերտել է Լինարեսի առանձնատան ավագ սպասուհու դերը՝ Լեոպոլդինային, հումորային բնավորության գծերով բացասական հերոսուհուն։ 

Դերասանուհին նկարահանվել է նաև «Ռինա», «Մոմ», «Այո, իմ սեր», «Ամերիկյան կարուսել», «Իմ սիրելի Իզաբել», «Զավթողը», «Ռոզալինդ», «Հրեշտակի դեմքը» ֆիլմերում։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld