Մերձմոսկովյան Wildberries-ի պահեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսաննյութ)

Մերձմոսկովյան Wildberries-ի պահեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսաննյութ)

Մերձմոսկովյան Էլեկտրոստալում գտնվող պահեստներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել կազմակերպության և անվտանգության աշխատակիցների միջև, հայտնաբերվել են 13 ակտիվ օրինախախտներ. հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։

Հրապարակման մեջ չի նշվում պահեստի պատկանելությունը, սակայն իրավապահ մարմինների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Wildberries-ի օբյեկտում։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ապրանքների բեռնման և փաթեթավորման ժամանակ վարպետը հայտնաբերել է պահեստի աշխատակցի կողմից ապրանքների հավաքագրման կանոնների խախտում, նրանց միջև կոնֆլիկտ է ծագել, անվտանգության աշխատակիցներ են կանչվել, և ծեծկռտուք է սկսվել։ Ոստիկանությունը հայտնաբերել է 13 ակտիվ օրինախախտի, նրանք հարցաքննվում են»,- գրում է աղբյուրը։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, որի արդյունքներով օրենքով սահմանված կարգով որոշում կկայացվի։ 

Տեսանյութը՝ այստեղ