Ralph Lauren-ը նոր հավաքածուն նվիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին

Ralph Lauren-ը նոր հավաքածուն նվիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին

Ralph Lauren-ը շարունակում է պայքարել դարի հիվանդության որակյալ օգնության եւ կրծքագեղձի քաղցկեղի ճիշտ բուժման համար: Բրենդը ներկայացրել է նոր բարեգործական արշավ՝ Together In Pink, որը 2000 թվականին Ռալֆ Լորենի կողմից մեկնարկած Pink Pony նախագծի մի մասն է:

Ըստ Hypebae-ի՝ այս տարի Ralph Lauren-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Ռալֆ Լորենի անվան հինգ առողջապահական կազմակերպությունների զարգացմանը։ Դրանց թվում են Քաղցկեղի բուժման եւ կանխարգելման կենտրոնը եւ Ջորջթաունի համալսարանական հիվանդանոցի նոր հետազոտական կենտրոնը:

Բացի այդ, Ralph Lauren-ը ցուցադրել է Pink Pony-ի նոր հավաքածուն։ Այն ներառում է ամերիկյան դրոշով բլուզներ, վերնաշապիկներ, ինչպես նաեւ դասական պոլո եւ մարզաշապիկներ։ Բոլոր իրերը զարդարված են բրենդի տարբերանշանով՝ վարդագույն երանգով։ Հավաքածուի վաճառքից ստացված հասույթի 25%-ը կտրամադրվի Pink Pony հիմնադրամին եւ քաղցկեղի դեմ պայքարին աջակցող այլ կազմակերպություններին։

Նյութի աղբյուրը՝ news.am