Հրազդանի կիրճ-Նաիրի ԲԿ ճանապարհահատվածը՝ պատուհաս վարորդների համար. ո՞վ է անգործության մատնված (լուսանկար)

Մեկ ամսից ավելի Հրազդանի կիրճից դեպի Նաիրի ԲԿ բարձրացող ճանապարհին փոս է փորվել ու հաջողությամբ մոռացվել:
Ամեն առավոտ և երեկո, օրվա պիկ ժամերին, այս հատվածում խցանումներ են, քանի որ վարորդները ստիպված են արգելակել այս հատվածում: Սա, իր հերթին, վթարային իրավիճակ է ստեղծում՝ ճանապարհի այդ հատվածը վեր է բարձրանում ու վարորդները ուղղակի չեն հասցնում արգելակել, երբ դիմացի մեքենան փոսը տեսնելով դանդաղում է ընթացքը: Եվ այս հատվածում, այո՛, պարբերաբար վթարներ են լինում. ինչպես միշտ՝ տուժում է քաղաքացին, քանի որ կա՛մ քաղաքային իշխանությունը, կա՛մ այդ տարածքում ամիսներ շարունակ շինարարություն իրականացնող ընկերությունը թերացել են և մի փոքր փոսը ամսից ավելի լցնել չեն կարողանում: