Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժվեց
Հակակոռուպցիոն դատարանը մերժեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Նա ազատ է արձակվել։
Գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշման հիմքին դեռ չի հասցրել ծանոթանալ։
Նշենք, որ որոշման հրապարակումից հետո դատարանի բակում հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Խաչատուրովի պաշտպանական թիմը վստահեցնում էր՝ որևէ իրավական հիմք չկա գեներալին կալանավորելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։