«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան

«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուցմեն Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել։ Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։

Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։