Հաջողության հորոսկոպ. Արևելյան հորոսկոպի ամենահաջողակ նշանները

Հաջողության հորոսկոպ. Արևելյան հորոսկոպի ամենահաջողակ նշանները

Արևելյան հորոսկոպում աստղագուշակներն առանձնացնում են մի քանի նշաններ, որոնք ի ծնե ստանում են հաջողակ ճակատագիր: Հ

Ինքնագործ նշաններ (Վիշապ, Կապիկ, Ձի)

Կենդանակերպի այս նշանների կյանքում հաջողությունն այնքան էլ շատ չէ, ինչքան որ իրենք կցանկանային: Հաջողության բացակայությունը նրանք ստիպված են լինում կոմպենսացնել աշխատասիրությամբ, համառությամբ և լավատեսությամբ: Մարդիկ, ովքեր ծնվել են Վիշապի, Կապիկի և Ձիու նշանի ներքո, ստիպված են լինում հույսները դնել իրենց վրա: 

Պիոներական նշաններ (Խոզ, Այծ, Աքլոր)

Կենդանակերպի այս նշանների կյանքում միշտ հետևյալ տենդենցն է նկատվում. սկզբում նրանք տարվում են ինչ-որ մտքով, նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում և ամեն ինչ շատ հաջող է լինում: Բայց որոշ ժամանակ անց նրանք կորցնում են հետաքրքրությունը գործի հանդեպ և թողնում են սկսածը: Նրա համար, որպեսզի հաջողությունն ավելի հաճախ ժպտա, նրանց ուղղակի պետք է գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով, ինչն իրենց իսկապես հոգեհարազատ է: Հենց նրանք դադարեն տատանվել, ամեն ինչ կընկնի տեղը:

Ճակատագրական նշաններ (Վագր, Շուն, Առնետ)

Ըստ Արևելյան հաջողության հորոսկոպի, այս նշանների ներկայացուցիչներին ամեն ինչում հետևում է ճակատագիրը, ընդ որում, ոչ միշտ՝ չար: Տվյալ նշանների համար կարևոր է ընտրել իրենց ճանապարհը, և ինչքան շուտ նրանք դա գտնեն, այնքան ավելի լավ: Կյանքում նրանց օգնում է համառությունը և աշխատասիրությունը: 

Հաջողության նշաններ (Կատու, Օձ, Ցուլ)

Նրանք կարողանում են ռիսկի դիմել, մաքսիմում օգտագործել կյանքը և ընդունել ճակատագրի բոլոր նվերները: Այս նշանների բախտը բերում է, չնայած երբեմն նրանք դա չեն էլ նկատում: Որպեսզի չվախեցնենք հաջողությանը, խորհուրդ է տրվում չդադարեցնել գլխից բարձր թռնելը: