Բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր կկնքվեն էլեկտրոնային համակարգով․ ժամկետ է նշվել

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, գրել են ԶԼՄ-ները։
Օրենսդրական այդ փոփոխություններն ընդունվել են 2024թ. դեկտեմբերին։ Այս տարվա հուլիս 1–ից աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային տարբերակով կնքելու պահանջը կգործի կամավորության սկզբունքով, իսկ հաջորդ տարվանից՝ պարտադիր։
Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Լինելու է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային պայմանագիր։ Գործատուները լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը։
Գործատուն կարող է աշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը լինի։ Իսկ հետո գործատուն կամ լիազոր ներկայացուցիչը պայմանագիրը կստորագրեն էլեկտրոնային ստորագրությամբ։