Կառավարության հատկացրած գումարով Մետրոպոլիտենի համար օդափոխման 14 սարք է գնվել

Կառավարությունը Երևանի մետրոպոլիտենին մոտ 650 միլիոն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների նորոգման, արդիականացման համար: Գումարով արդեն գնվել է նոր, հզոր օդափոխման 14 սարք, որոնք փուլ-փուլ կսկսեն փոխարինել ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հներին: Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից: