Թասիբով հայը պիտի կանգնի Արտակ Գալստյանի կողքին
Արտակ Գալստյանի ձերբակալումն ունի բացառապես քաղաքական ոչ հաստատուն հիմք։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույում ասաց «Հանրային ձայն» կուսակցության անդամ Հարություն Կարակուշյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի հիմքն այն է, որ բացառապես «Հանրային ձայնն» է բարձրաձայնում այն տխրահռչակ ճշմարտությունն այն մարդկանց մասին, որ ժամանակի ընթացքում մեր երկիրը հասցրել են այս վիճակին։
«Ու նրանց կողքին կան մարդիկ, որոնք օրվա հացի կարոտ են։ Մարդիկ ունեն ամենօրյա հացի խնդիր, ու չգիտեն՝ ինչ անեն։ Կոչ եմ անում իրական հայությանը, եթե հայի մեջ մնացել է մի կաթիլ թասիբ, պիտի մեկտեղվեն ու փորձեն սատար կանգնել ճշմարտությանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։