Ուռուցքաբանը նշեց քաղցկեղի մի քանի տեսակների առաջին ախտանիշը․ ո՞րն է այն

Ուռուցքաբանը նշեց քաղցկեղի մի քանի տեսակների առաջին ախտանիշը․ ո՞րն է այն

Ուռուցքաբան Դեբորա Լին նշել է, որ փքվածությունը կարող է լինել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման առաջին նշանը։ Այս մասին հայտնում է Express թերթը։

Բժշկի խոսքով՝ այս ախտանիշը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի, աղիների կամ ձվարանների քաղցկեղի մասին, ինչպես նաև ուղեկցվել այլ նշաններով՝ ներառյալ որովայնի ցավը, ախորժակի կորուստը և ուտելու ժամանակ վաղ հագեցվածության զգացումը։

Բացի այդ, երբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կասկածվում է, հաճախ նկատվում են գազեր, հաճախակի փորկապություն, հոգնածություն և ջերմություն: Սակայն աղիների քաղցկեղի դեպքում փքվածությունը ուղեկցվում է քաշի կորստով։

Նա ընդգծեց, որ եթե փքվածությունը երեք շաբաթվա ընթացքում չի անհետանում, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ հետազոտության համար։

Ավելի վաղ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը հայտնել էր, որ կերակրափողի քաղցկեղը սկզբնական փուլում տեղի է ունենում առանց որևէ ախտանիշի։ Շատ դեպքերում հիվանդը սկսում է հիվանդության նշաններ նկատել արդեն առաջի փուլում: