Հովիկ Աղազարյանի որդին թաղապետ կնշանակվի՞․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեւանի քաղաքապետարանը թաղապետերի փոփոխություններ է սկսում, տեղեկություններ կան, որ Աջափնյակի թաղապետի պաշտոնում դիտարկում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփի թեկնածությունը, որն անցած տարի հունիսին նշանակվեց թաղապետի տեղակալ:
Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ չի խառնվում որդու գործերին եւ տեղեկություն չունի այդ մասին։ Որդու փոխթաղապետ նշանակվելու առիթով էլ էր նա գրեթե նույնն ասել, որ որդին 2017-ից ՔՊ-ի ակտիվ անդամ է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, ղեկավարությունը ճանաչում է նրան։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում