Գաղտնապահ Փաշինյանն ու նրա նախարարները․ Կառավարության նիստի չզեկուցվող հարցերը

Գաղտնապահ Փաշինյանն ու նրա նախարարները․ Կառավարության նիստի չզեկուցվող հարցերը

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում ներառված հարցերն, ըստ 10:39-ի, 73-ն են։ 

Սա, ըստ էության, 2023 թվականի նախավերջին Կառավարության նիստն է, որի ընթացքում գործադիրը 73 որոշման նախագիծ է ընդունելու։ 

Ավելին, հարցերի գերակշիռ մեծամասնությունը չզեկուցվող են, այսինքն՝ հանրությունն այդպես էլ չի իմանա, իր կյանքի որակը փոխելուն միտված ինչ նախագծեր են ընդունվելու։

Այսպես, 73 հարցերից զեկուցվող են ընդամենը երեքը։ 

Առաջինը քննարկվելու է 2023 թվականի բյուջեում փոփոխություններ ու վերաբաշխումներ անելու հարցը, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարությանը հավելյալ գումար կհատկացվի։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կզեկուցի նաև գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին հարցը։

Երրորդ զեկուցվող նախագիծն էլ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին հարցն է։ Այս հարցն էլ կզեկուցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։