Ինչով է վտանգավոր աղի չափից շատ օգտագործումը

Աղի՝ չափից շատ օգտագործումը կարող է բավականին տհաճ հետևանքների հանգեցնել: Աղի ուտելիք ուտելիս մենք ցանկանում ենք շատ ջուր խմել, իսկ օրգանիզմը չի կարող դուրս բեերլ կուտակված ամբողջ հեղուկը:
Օրգանիզմում աղի բարձր քանակությունը կարող է հանգեցնել զարկերակային բարձր ճնշման, ինչն էլ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:
Հեղուկի շարունակաբար կուտակումը ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը, կարող են խնդիրներ առաջանալ երիկամների հետ: Բացի դրանից՝ նյութափոխանակության խախտման և շատ աղ օգտագործելու հետևանքով բացվում է ախորժակը:
Դա կարող է հանգեցնել նաև օրգանիզմում մի շարք այլ օգտակար հանքային աղերի քանակի կրճատման: