Այս կանաչեղենն ամենալավն են նիհարելու համար. ո՛չ մաղադանոսն է, ո՛չ էլ սամիթը

Ցանկացած սննդաբան խորհուրդ է տալիս բոլորին, ովքեր ցանկանում են նիհարել, իրենց սննդակարգում ներառել թարմ կանաչի։ Այն ունի շատ վիտամիններ և քիչ կալորիաներ, ինչպես նաև ցածր գլիկեմիկ ինդեքս։ Պարզապես այն, ինչ ձեզ հարկավոր է մարզավիճակը պահելու համար:
Կանաչեղենի բազմազանությունը սովորաբար ընտրվում է ըստ ճաշակի, սակայն այս ցանկում կան անվիճելի առաջատարներ։ Բժիշկ, սննդաբան Ջենի Չեմպիոնը սպանախը համարում է լավագույնը։ Նա նշել է, որ 100 գրամը պարունակում է ընդամենը 23 կալորիա, իսկ ածխաջրերը՝ ընդամենը 3,6 գրամ։
«Այն պարունակում է շատ քիչ ածխաջրեր և գերբարձր բջջանյութ: Դրա շնորհիվ առաջանում է հագեցվածության զգացում, կրճատում եք չափաբաժինները։ Բայց մեկ «տոննա» կանաչի ուտելը կարող է հանգեցնել վահանաձև գեղձի աշխատանքի խաթարմանը և դժվարացնել նիհարելը»,- սննդաբանին մեջբերում է Eat This, Not That պորտալը: