Խի՞ եք եկել․ ի՞նչ եք անում երկուսով այստեղ․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին և Սեյրան Օհանյանին

«Էնքան եմ ափսոսում, էնքան եմ ափսոսում, չգիտեմ՝ ի՞նչ ձև խոսեմ․ լավ, դուք ինչի՞ն եք մասնակցում, ուզում եմ հասկանամ, ի՞նչ պտի լինի, որ էս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի: Հայաստանը գրավեն վերջնականապես, բոլորս մեռնենք: Ի՞նչ պտի լինի, որ դուք գաք դահլիճ, ո՞րն ա ձեր օրակարգը` անվտանգությունից դուրս, ուզում եմ հասկանամ, կամ դուք խի՞ եք եկել, ի՞նչ եք անում երկուսով ստեղ»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եկաք, ասացիք՝ ժամանակ է պետք․ 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ տվեցինք, գնացիք, եկաք, էս թուղթը բերեցիք։ Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, դուք ձեր 3-րդ կետով ներքաղաքական հա՞րց եք լուծում՝ այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը»։ Ո՞ւմ ա սա հետաքրքիր, հիմա մենք դրա մասին ենք խոսո՞ւմ․ ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել։ 4-րդ կետով էլ ասում եք՝ Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գանք։ Լո՞ւրջ, դո՞ւրս գանք: Լո՞ւրջ, դուրս գանք, ի՞նչ անենք, էլի երկու հոգով գնալու եք, սահման պահե՞ք։ Վարչապետն ասում է՝ 49 զոհ ունենք, վիրավոր ունենք, ասում եք՝ մենք մեր օրակարգն ունենք: Մի եկեք էլի դահլիճ, խնդրում եմ, որպես ԱԺ նախագահ չեմ խնդրում, որպես ՀՀ քաղաքացի եմ խնդրում, որ գալիս եք, ո՞ւմ ա պետք»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիաննա Թորոսյան