Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է գիշերը որսված անօդաչու թռչող սարքերի թիվը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է գիշերը որսված անօդաչու թռչող սարքերի թիվը

Գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինը անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ թշնամու երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Սամարայի շրջանի վրա, երկուսը ոչնչացվել են Վորոնեժի և Օրյոլի շրջանների, մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի շրջանների վրա։

Անցած գիշեր Սամարայի շրջանի Նովոկուիբիշևսկի բնակիչները հայտնել են, որ Մոսկվայի ժամանակով մոտ 01:30-ին քաղաքի երկնքում ձայն են լսել, որը հիշեցնում է անօդաչու թռչող սարքի շարժիչ։ Քիչ անց հզոր պայթյուն է լսվել նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։ Ականատեսները հայտնել են, որ երկնքում վառ փայլատակումներ են տեսել։ Նախնական տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է գործարանին մոտենալու պահին։

SHOT Telegram ալիքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել տեղի նավթավերամշակման գործարանի վրա։