Կարո՞ղ են շաքարախտով հիվանդները սուրճ խմել. մասնագետը պարզաբանում է

Սննդաբան Ելենա Սոլոմատինան բացատրել է, թե արդյոք շաքարախտով տառապողները կարող են սուրճ խմել։ Այս մասին նա պատմել է «Մոսկվա 24»-ին։
Նրա խոսքով՝ ըմպելիքն ինքնին այս կատեգորիայի համար վնասակար չի համարվում, սակայն այն պետք է օգտագործել առանց շաքարի։
«Դիաբետիկները կարող են սուրճ խմել։ Այն ունի բավականին ցածր գլիկեմիկ ինդեքս, ինչպես նաև բարելավում է լյարդի աշխատանքը։ Բայց, իհարկե, խմիչքը պետք է լինի առանց քաղցրի»,- ընդգծեց բժիշկը։
Բժշկի խոսքով՝ դիաբետով հիվանդները կարող են անգամ սուրճ խմել կաթով, թեեւ այն պարունակում է կաթնաշաքար՝ կաթնային շաքար։ Ամեն դեպքում, դա այնքան չի վնասի, որքան շաքարավազը, հրուշակեղենը կամ սպիտակ ալյուրի արտադրանքը։