Ապարանում կրակոցների արդյունքում «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում երեկվա կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 2 վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ին ասաց «Արմենիա»-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Նրա խոսքերով՝ որևէ էական փոփոխություն դեռ չկա նրանց մոտ։
Երեկ երեկոյան Նիագավան գյուղի մոտակայքում տեղի ունեցած կրակոցներից հետո «Արմենիա» էր տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը մահացել էր ԲԿ-ում:
Ողջ մնացածներից մեկն ունի գլխուղեղի ծանր վնասվածք ու ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ մյուս վիրավորի վիճակը կայուն ծանր է, թոքից հեռացվել է բեկոր։ Նրանք վերակենդանացման բաժանմունքում են ու միացված են արհեսատական շնչառության սարքին։ «Արմենիա» ԲԿ-ում մահացածը գլխի և պարանոցի շրջանում էր հրազենային վնասվածք ստացել։