Խնդիրները քիչ էին, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են. Արտակ Զաքարյան

Խնդիրները քիչ էին, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են. Արտակ Զաքարյան

Աշխարհի պրոբլեմները քիչ էին, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական նոր զարգացումների ազդեցությանը ՀՀ-ի վրա։

Նրա խոսքով՝ ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք մենք ապրում, և այս ամենից պետք է լուրջ հետևություններ անել։

 «Մենք չենք կարող աշխարհաքաղաքական զարգացումները մեզ հարմարեցնել, բայց գոնե կարող ենք մեր ներսը կարգի բերել, որ ցանկացած՝ լավ թե վատ զարգացման պատրաստ լինենք»,- ասաց նա։

Ըստ Արտակ Զաքարյանի՝ մենք արդեն իսկ պետք է փոխած լինեինք այս իշխանությանը, բայց եթե դա արված չէ, ապա այսօր, վաղը կամ հաջորդ օրը պետք է դա արվի։

«Այնպես չէ, որ ասենք ոչինչ, հաջորդ տարի փոխենք կլինի։ Հիմա աշխարհաքաղաքական զարգացումները մեր վրա հստակ ազդեցություն ունեն, ու մենք նոր պատերազմի վտանգի տակ ենք, ունենք նաև տնտեսական մեծ խնդիրների, պարենի անբավարարության խնդիր։ Այս իշխանությունները տանում են նրան, որ մեզ մի բան տան, ուտենք, սովից չմեռնենք»,- ասաց նա։