Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք․ Ռուբեն Մելիքյան

Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք․ Ռուբեն Մելիքյան

Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ավելի ուշ նա ասել է, որ հայտնի է 11 անձի ձերբակալության մասին։ Նրանց ձերբակալել են Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։