Մարդու կողմից ցամաքի 70 տոկոս իրացումն աննախադեպ վնաս է հասցրել բնապահպանությանը

Մարդու կողմից ցամաքի 70 տոկոս իրացումն աննախադեպ վնաս է հասցրել բնապահպանությանը

ՄԱԿ-ի փորձագետները մայիսի 9-ին մոլորակի վիճակի մասին հերթական զեկույցն են հրապարակել Աբիջանում (Կոտ դ'Իվուար) անապատացման դեմ պայքարի ՄԱԿ կոնվենցիայի (COP15) անդամ երկրների 15-րդ նստաշրջանի բացման նախօրեին: Նրանք հիշեցրել են, որ հողը, ջուրը եւ կենսաբազմազանությունը, որոնք կազմում են «մեր սոցիալական հարստության հիմքը» եւ անհրաժեշտ են մարդկության գոյատեւման համար, այժմ վտանգի տակ են։ Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, ապա շրջակա միջավայրի լայնածավալ, հանկարծակի եւ անդառնալի փոփոխությունների ռիսկը կմեծանա, հայտնում է RFI-ն։

Global Land Outlook-ի եւ Land Restoration for Recovery-ի տեղեկատվության սինթեզը պարունակում է ինչպես մոլորակի վիճակի վերաբերյալ հիմնական գիտական տվյալներ, այնպես էլ հողի հյուծման եւ անապատների ընդլայնման դեմ ուղղված քաղաքականության կազմակերպման առաջարկներ:

«Անապատացման, հողի էրոզիայի եւ գյուղատնտեսական հողերի կորստի դեմ պայքարելու համար հողերի լայնածավալ վերականգնման մեջ ներդրումներ կատարելը շահեկան լուծում է»,- ասվում է զեկույցի նախաբանում: «Դա շահավետ է շրջակա միջավայրի, կլիմայի համար։ Դա շահավետ է տնտեսության եւ այդ տարածքներում ապրող ժողովուրդների մշակույթի պահպանման համար։ Հողերի վերականգնումը մնում է կայուն զարգացման հզոր եւ արդյունավետ գործիք»:

Փորձագետները հիշեցրել են, որ հողը, ջուրը եւ կենսաբազմազանությունը, որոնք կազմում են «մեր սոցիալական հարստության հիմքը» եւ անհրաժեշտ են մարդկության գոյատեւման համար, այժմ սպառնալիքի տակ են։

Մարդը, փոխակերպելով բնությունը, արդեն անցել է կրիտիկական սահմանները՝ «մոլորակի առողջությունը որոշող ինը չափանիշներից չորսի համաձայն»։ Իսկ դա, ինչպես զգուշացնում են փորձագետները, «կարող է անդառնալի բնապահպանական փոփոխություններ առաջացնել»։