Սերգեյ Սմբատյանն արդարացվեց․ Երվանդ Վարոսյան

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց․ Երվանդ Վարոսյան

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքնը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- հավելել է նա։

Ըստ քրեական գործի՝ 2012-ին կառավարության որոշմամբ՝ Սմբատյաններին պատկանող «Սոխոսենթր» ընկերությանը զրո դրամով հատկացվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածք, որի արժեքն այդ պահին եղել շուրջ 170 միլիոն դրամ։ Ընկերությունն ի սկզբանե առաջարկել է կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր, հավաստիացրել, որ պատրաստ է իր միջոցների հաշվին Չայկովսկու անվան դպրոցի համար նոր կաթսայատուն ու համերգային դահլիճ կառուցել։ Բայց, խոստումների փոխարեն, Սմբատյաններն իրենց գնած տարածքում 17 հարկանի բիզնես կենտրոն են կառուցել, որտեղ, սակայն, «Գրքերի աշխարհը» չկա։ Այդ բիզնես կենտրոնն այժմ գործում է, տարածքում գրասենյակներ են, ռեստորաններ։ Դատախազությունն այս ներդրումային նախագիծը կեղծ է որակել՝ նշելով, որ այն ներկայացվել է տարածքը խարդախությամբ հափշտակելու համար։