Ռաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի մրցաշարում

Ռաֆայել Նադալը հաղթել է Ակապուլկոյի մրցաշարում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթեց Ակապուլկոյի մրցաշարի եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Ակապուլկոյի ATP-500 մրցաշարի եզրափակիչում Ռաֆայել Նադալը մրցեց Մեծ Բրիտանիայի 26-ամյա ներկայացուցիչ Քեմերոն Նորի հետ:

1 ժամ 54 րոպե ձգված մրցախաղից հետո իսպանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:4, 6:4 հաշվով:

Ակապուլկոյի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,6 միլիոն ԱՄՆ դոլար: