Զերծ կմնանք, իմաստ չենք տեսնում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասով: Սակայն կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ չեն մասնակցի ընտրություններին:
Հարցին՝ քաղաքական այլ ուժերի հետ քննարկումներ եղել են, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հետ, Վահան Բաբայանն արձագանքեց.
«Այո, քննարկումներ եղել են, ամենայն հավանականությամբ մենք զերծ կմնանք մասնակցությունից, իմաստ չենք տեսնում»:
Ճշտող հարցին՝ իմաստ չեն տեսնում, որովհետև իշխանության թեկնածուն է ուժեղ, թե՞ ուղղակի ընտրությունների ժամանակը չէ, մեր զրուցակիցը նշեց.
«Եկեք չմեկնաբանեմ, այսքանը»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին: